ՎիվաՍել-ը շարունակում է համալրել բուհերը բազմաֆունկցիոնալ համակարգչային լսարաններով

ՎիվաՍել-ը շարունակում է համալրել  բուհերը  բազմաֆունկցիոնալ համակարգչային լսարաններով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ համալսարանները շարունակում են համալրվել ինտերնետ հասանելիությամբ համակարգչային բազմաֆունկցիոնալ լսարաններով:

Ուսումնական գործընթացի արդյունավետությունն էապես կախված է ուսանողին առաջարկվող գործիքներից: Այդ առումով, գերարագ զարգացող ժամանակաշրջանում, անփոխարինելի միջոց է համարվում համացանցը: Բուհերին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունը բխում է այդ տրամաբանությունից:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցությամբ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 9 համակարգչով ապահովված լսարան: Բուհի ուսումնական գործընթացների պահանջներից ելնելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն համալրել է նաև արժեքավոր այլ սարքավորումներով: Մասնավորապես` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, փոխանջատիչներով, ինչպես նաև լուսարձակով ապահովված`ինտերակտիվ գրատախտակով:

Ի դեպ, եռամյա ուսումնասիրության արդյունքում բրիտանացի գիտնականների կատարած բացահայտման համաձայն` բազմաֆունկցիոնալ համակարգչային տեխնիկայի, հատկապես` ինտերակտիվ գրատախտակների կիրառումն էապես բարելավում է մարդու մաթեմատիկական մտածողությունը:

«Մասնագիտացման հարցում շոշափելի արդյունք արձանագրելու համար, չափազանց կարևոր է ուսանողին առաջարկվող գործիքը: Նորարար լուծումներով կահավորված լաբորատորիան և տեխնիկայի ժամանակակից միջոցներից օգտվելու հնարավորությունը ուսանողությանը թույլ կտան ավելի արագ բացահայտել իր մտավոր ներուժը: Դա կարևոր հիմք է` հատկապես ճշգրիտ գիտությունների հատվածում մեր երկրի մրցակցային առավելությունը լիարժեք դրսևորելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համապատասխան լուսարձակներով ինտերակտիվ 2 գրատախտակ էլ տրամադրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---