«Ժողովուրդ». Շուշիի բերդում կախված զինվորի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը

«Ժողովուրդ». Շուշիի բերդում կախված զինվորի ծնողները չեն հավատում ինքնասպանությանը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ նոյեմբերի 28-ին ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում ծառայած Հայկ Մովսիսյանը Շուշիի բերդում կախվել է: Թերթի խմբագրություն զանգահարած Հայկի մայրը` Հեղինե Պետրոսյանը, պատմեց, որ իր որդին հիվանդության պատճառով ազատվել է ծառայությունից ու օրինական զինվորական գրքույկ ստացել`պաշտպանության նախարարի կնիքով: Այնուհետև մեկնել է Մոսկվա` բուժում ստանալու: Որոշ ժամանակ հետո, երբ վերադարձել է, Հայկին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ԼՂՀ զորամաս` հայտնելով, թե «հետախուզման մեջ ես»: Ապա զինվորին դատապարտել են դասալքության համար և տեղափոխել Շուշիի բերդ, որտեղ Հայկը նոյեմբերի 28-ին իրեն կախելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Զինվորի մայրը թերթի հետ զրույցում նշեց, որ թերահավատ է, թե իր որդին ինքնասպան է եղել: Հարազատները պահանջում են բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շուշիի բանտում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---