Արաբկիրում կրակոցներ են հնչել![]() 5 դեկտեմբերի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1971 թ. ծնված Սամվել Ս.-ն Արամ Խաչատրյան փողոցի 11 շենքի շքամուտքում կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներ է ստացել: Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում հիշյալ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ նկատելով մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդու՝ ցանկացել է պարզել նրա ինքնությունը: Վերջինս փորձել է փախուստի դիմել, սակայն Սամվել Ս.-ն մուտքի դռան դիմաց բռնելով նրան՝ վայր է գցել գետնին: Այդ ընթացքում երկրորդ անձը մոտեցել է իրեն և հրազենից կրակոցներ արձակել իր ուղղությամբ՝ կրծքավանդակի աջ կեսի, որովայնի և աջ բազկի մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ, ինչից հետո դիմել են փախուստի: Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 6,35 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |