Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ապահովել է առևտրի ֆինանսավորման աճ 53 տոկոսով

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ապահովել է առևտրի ֆինանսավորման աճ 53 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. հունվար-հոկտեմբերին 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ « Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն իր հաճախորդների համար 53 տոկոսով ավելի է թողարկել առևտրի ֆինանսավորման գործիքներ, ինչը կազմել է 25 մլրդ դրամ: Միջազգային առևտրի ֆինանսավորման հայաստանյան շուկայում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը բացարձակ առաջատար է, բանկի մասնաբաժինը կազմում է 36 տոկոս: Ընդ որում HSBC բանկի մասնաբաժինը գլոբալ շուկայում կազմել է 9 տոկոս կամ 500 մլրդ դոլար:

Առևտրային ֆինանսավորման գործիքների կիրառումը թույլ է տալիս բանկի հաճախորդներին կրճատել սեփական ֆինանսական ծախսերը 60 տոկոսով՝ միաժամանակ զգալիորեն կրճատելով ռիսկերը, քանի որ բանկը մեծ փորձ ու հնարավորություններ ունի շուկայում:

«Մենք կշարունակենք աջակցել հայկական ընկերություններին և 2013 թվականին նրանք կկարողանան մասնակցել միջազգային խորհրդաժողովների, ապահովելու համար նրանց զարգացումը»,-դեկտեմբերի 6-ին Երևանում հայտարարել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Տիես Կլիմենտը:

Արդեն 5 հայկական ընկերություններ մասնակցել են «Միջազգային փոխանակում» թեմայով համաժողովներին, որոնք կազմակերպվում են Էյչ-Էս-Բի-Սի խմբի առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ: Այս տարի այդ ոլորտի երեք առաջատար հայկական ընկերություններ՝ «Բարսիս» ՍՊԸ (շինանյութի, կոսմետիկայի ու օծանելիքի ներմուծում), «Մանանա Գրեյն» ՍՊԸ (հացահատիկի ներմուծում) և «Լիա-Կ Գրուպ» ՍՊԸ (կերամիկայի ներմուծում) հնարավորություն են ստացել մասնակցելու HSBC համաժողովներին՝ փորձ փոխանակելով ու նոր գործընկերային հարաբերություններ հաստատելով:

Ինչպես հայտնել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Արմեն Մանուկյանը, ընկերությանը հաջողվել է Բրազիլիայում կայացած համաժողովի ժամանակ նոր գործընկերային հարաբերություններ հաստատել ու նոր գործընկեր գտնել ի դեմս ճապոնական մի ընկերության:

Իր հերթին «Լիա-Կ Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր Հայրապետ Կարապետյանը նշեց, որ Շանհայում տեղի ունեցած համաժողովի ընթացքում նրան հաջողվեց փորձի փոխանակում կատարել, անհրաժեշտ տեղեկություններ ստանալ միջազգային առևտրի զարգացումների մասին, ինչպես նաև նոր գործընկեր գտնել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---