Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և «Ավստրիական ավիաուղիները» կհամագործակցեն

Հայաստանի ազգային  մրցունակության հիմնադրամը և «Ավստրիական ավիաուղիները» կհամագործակցեն

PanARMENIAN.Net - 2012-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և «Ավստրիական ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն:

Հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և «Ավստրիական ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լուկաս Նեգեդլին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի ներկայությամբ:

Հաշվի առնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն խթանելու համար համատեղ ջանքերի ուղղորդման անհրաժեշտությունը` համաձայնություն ձեռք բերվեց, որ «Ավստրիական ավիաուղիները» տրամադրելու է երկկողմանի ուղևորության տոմսի հատուկ սակագին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են ՀԱՄՀ կողմից կազմակերպված միջազգային զբոսաշրջային միջոցառումներին:

Ըստ այդմ՝ տոմսերի սակագինը Եվրոպա ուղղության համար սահմանվելու է՝ սկսած 99 եվրոյին համարժեք դրամ, Պեկին և Տոկիո ուղղությունների համար՝ սկսած 399 եվրոյին համարժեք դրամ, իսկ ԱՄՆ ուղղության համար՝ սկսած 299 եվրոյին համարժեք դրամ: Սակագները չեն ներառում օդանավակայանների հարկերը, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---