ՉԱՐԼԶ ՀԵՅԳԵԼ. ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ Է

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայնների դուրս բերումը Վրաստանից լավ նորություն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելը: Պատասխանելով այն հարցին, թե չի վնասի արդյոք ռուսական ռազմակայանների առկայությունը Հայաստանում ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, նա նշել է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, եւ ինքը պետք է որոշի ռուսական ռազմակայանների ճակատագիրը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի ռուսական իշխանությունների հետ համատեղ: Ըստ նրա, այդ հարցը քննարկվել է այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես նշել է սենատորը, ԱՄՆ-ն գտնում է, որ հակամարտության տարածաշրջանում լրացուցիչ ռազմական տեխնիկայի առկայությունը կբարդեցնի խնդիրը: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ գործադրում է բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---