Նիկոլ Հարությունովը դարձավ երևանյան աշխարհի առաջնության հաղթող

Նիկոլ Հարությունովը դարձավ երևանյան աշխարհի առաջնության հաղթող

PanARMENIAN.Net - Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 81 կգ քաշայինների եզրափակչում Նիկոլ Հարությունովը հանդիպեց շոտլանդացի Էնթոնի Սքոթ Ֆորեստին:

Առաջին ռաունդից իսկ Հարությունովը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և առաջ անցավ 2:1 հաշվով: Երկրորդում էլ հայ բռնցքամարտիկը ուներ առավելություն, նրա հարվածներն ավելի դիպուկ էին՝ 7:5:

Հարությունովը կարողացավ հանդիպման բարձր տեմպը պահել նաև վերջին՝ 3-րդ ռաունդում: Նա բազմաթիվ երկրպագուների աջակցությամբ առավելության հասավ 13:9 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության հաղթող:

Հայ մարզիկներից բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Մելքոնյանը (91 կգ):

18  07.12.12 - Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ եզրափակիչ գոտեմարտերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---