ՌԴ ԱԳ նախարար. Ռուսաստանը բանակցություններ չի վարում Բաշար Ասադի ճակատագրի համար

ՌԴ ԱԳ նախարար. Ռուսաստանը բանակցություններ չի վարում Բաշար Ասադի ճակատագրի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը բանակցություններ չի վարում Բաշար Ասադի ճակատագրի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հարցն այլ կերպ ներկայացնելու բոլոր փորձերը բոլորովին ազնիվ չեն, անգամ այն երկրների դիվանագիտությունների համար, որոնք հայտնի են փաստերն իրենց օգտին խեղաթյուրելու ձգտմամբ»,-ասել է Լավրովը լրագրողներին:

Լավրովի խոսքով, «անհնարին ոչինչ չկա, որպեսզի միաձայն պահանջվի երկրում զինված գործողությունների դադարեցում, դեպի Սիրիա ՄԱԿ-ի դիտորդների վերադարձ և երկխոսության մեկնարկ»:

Սիրիայում 2011թ մարտից չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---