Մեհդի Բուադլա. Արթուր Աբրահամն ուժեղ մրցակից է, և նրա դեմ մենամարտելը բարդ կլինի

Մեհդի Բուադլա. Արթուր Աբրահամն ուժեղ մրցակից է, և նրա դեմ մենամարտելը բարդ կլինի

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի մրցակից Մեհդի Բուադլան Ֆրանսիայից խոստովանել է, որ ամեն ինչ կանի նվաճելու համար WBO չեմպիոնական տիտղոսը:

Դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում Աբրահամը կպաշտպանի WBO տիտղոսը երկրորդ միջին քաշային կարգում: Բուադլան ասել է, որ լավ է նախապատրաստվել և պատրաստ է մենամարտին. «Դեկտեմբերի 11-ին ես և իմ թիմը կժամանենք Գերմանիա: Ես ինձ լավ եմ զգում, իմ նպատակն է նվաճել չեմպիոնի տիտղոսը»:

Ըստ նրա, Աբրահամը շատ ուժեղ մրցակից է, և նրա դեմ բռնցքամարտելը բարդ կլինի: «Աբրահամը բազում չեմպիոնական մենամարտեր է անցկացրել: Նա լավ մարզիկ է, ես գիտեմ, թե ինչպես պետք է ռինգ դուրս գամ նրա դեմ»,-Բուադլայի խոսքն է փոխանցում doghouseboxing.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---