Մոսկվայում պատարագ կմատուցվի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին

Մոսկվայում պատարագ կմատուցվի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին

PanARMENIAN.Net - Մոսկվան նույնպես հրաժեշտ կտա Ֆլորա Մարտիրոսյանին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Ռուսաստանի հայերի միությունից, 14:00-ին, երբ Երևանում վերջին հրաժեշտը կտան Ֆլորա Մարտիրոսյանին, Ռուսաստանի մայրաքաղաքի հայկական Սբ Հարություն եկեղեցում պատարագ կմատուցվի սիրված երգչուհու հիշատակին:

ՀՀ Ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` ժամը 12:00-14:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---