ԵՄ-ն մտադիր է 30 մլն եվրո տրամադրել սիրիական հակամարտությունից տուժածներին

ԵՄ-ն մտադիր է 30 մլն եվրո տրամադրել սիրիական հակամարտությունից տուժածներին

PanARMENIAN.Net - ԵՄ-ն 30 մլն եվրոյի օգնություն կտրամադրի սիրիական հակամարտությունից տուժածներին: Նման որոշում են կայացրել 22 երկրների ԱԳ նախարարները ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ:

Համաձայն Եվրահանձնաժողովի տվյալների, Սիրիայի տարածքում փախստականների թիվը կազմում է 2 մլն մարդ, ևս մինչև կես միլիոն մարդ ապաստան է գտել Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի տարածքում: Սիրիայում հակամարտության հենց ամենասկզբից ԵՄ երկրները փախստականներին ընդհանուր առմամբ 310 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն են տրամադրել, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---