Պելե. Մեսսիի վիճակագրական ցուցանիշները լավն են միայն դրանք քննարկելու համար

Պելե. Մեսսիի վիճակագրական ցուցանիշները լավն են միայն դրանք քննարկելու համար

PanARMENIAN.Net - Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն նշել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լինոմել Մեսսին, ով վերջերս օրացուցային տարվա ընթացքում խփած գոլրի քանակով վերասահմանել է Գերդ Մյուլլերի ռեկորդը, կատարյալ ֆուտբոլիստ չէ:

«Մեսսիի վիճակագրական ցուցանիշները լավն են միայն դրանք քննարկելու համար: Վերցնենք թեկուզ նրա գլխով խաղը: Ի տարբերություն ինձ, նա քիչ արդյունավետ է խաղում «երկրորդ հարկում»: Այնպես որ Մեսսին դեռևս կատարյալ չէ:

Նախազգուշացնում եմ, որ հետագայում ևս հետևելու եմ նրա խաղին: Եվ իմ գնահատականներից նա չի խուսափի»,-Պելեի խոսքը մեջբերում է Globoesporte.com-ը:

86 գոլ խփելու համար Մեսսիին հանդես է եկել 66 խաղերում: Մինչև տարեվերջ Տիտո Վիլանովայի թիմը պետք է անցկացնի ևս 3 խաղ, այդ թվում` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պրիմերայի 16-րդ տուրի կենտրոնական խաղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---