Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց

Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն առավոտից Տավուշի մարզում է, Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց՝ կանգ է առել դպրոցի նորակառույց շենքի մոտ:

Այստեղ է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թույլ չեն տվել մոտենալ և հարցեր ուղղել նրան, հայտնում է «Ազատությունը»։

Կիրանցում է նաև ոստիկանապետը, գյուղում լարված իրավիճակ է: Բոլոր լրագրողներին իրավապահները հորդորել են հետ քաշվել:

Դրսում հավաքված կիրանցեցիներին հորդորում են գնալ դպրոց և մասնակցել այնտեղ կայանալիք հանդիպմանը, գյուղի բնակիչների մի խումբ հրաժարվում է:

Ոսկեպարում Փաշինյանն այցելել է Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպել սահմանապահների հետ:

Առավոտյան հայտնի դարձավ, որ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամեն ինչ կարգին է՝ եղանակային վատ պայմանների պատճառով էր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել։

Մայիսի 24–ից հայ և ադրբեջանցի սահմանապահները ստանձնել են Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 12.6 կիլոմետր սահմանազատված հատվածների պահպանությունը։ Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվել էր ապրիլի 19-ին։ 26 օր անց՝ մայիսի 15-ին, երկու երկրների սահմանազատաման հանձնաժողովները ստորագրեցին գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---