Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն![]() 25 մայիսի 2024 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: «Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է: Արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը: Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել: Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ ՀՀ իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկության են իրականացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1,935,000 դրամ արժողության «Chevrolet lacetti-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Մայիսի 23-ին խուզարկություն էր իրականացվել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո նա ձերբակալվել էր։ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ ![]() ![]() Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |