«Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում![]() 25 մայիսի 2024 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։ Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել խոսնակին և մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Դեսպան Հարությունյանն առանձնանշել է, որ Ադրբեջանն այս պահին Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, յուրացման և պղծման միջոցով վերացնում է բնիկ արցախահայության ներկայության հետքերը։ Այդ համատեքստում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգության գրեթե 99 տոկոսի ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի համակարգված քաղաքականության հետ։ Ընդգծելով Արցախի հայկական ժառանգության պահպանման նշանակությունը՝ նա մեծապես կարևորել է այդ ուղղությամբ միջազգային ջանքերի անհապաղ գործադրումը՝ որպես համաշխարհային պատասխանատվության խնդիր։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացման և պղծման անթույլատրելիությանը, կարևորել է նման գործողությունների կանխմանն ուղղված պայքարը՝ շեշտելով տվյալ արժեքների՝ համայն մարդկության ժառանգության մաս կազմելու հանգամանքը։ Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և Սենատի, այդ թվում՝ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Կանադայի Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոսը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք և հյուրեր։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |