Հաստատվել է ՀԿԵ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը 2013թ. համար

Հաստատվել է ՀԿԵ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը 2013թ. համար

PanARMENIAN.Net - Հաստատված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը 2013 թվականի համար, որը մշակված է ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հիման վրա, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

2013 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակիցը՝ 0,94 չափով՝ 2012 թվականի 4-րդ եռամսյակում կիրառվող 0,97-ի դիմաց:

Այսպիսով, 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային բեռնափոխադրումների սակագները 2012 թվականի 4-րդ եռամսյակի հետ համեմատ կաճեն 3%-ով: Ղեկավար մարմնի որոշման համաձայն, վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ կաճեն նաև բեռնափոխադրումների սակագները տեղական հաղորդակցությունում:

Գնաճային ճնշումներին դիմակայելու, Հայաստանի տնտեսական զարգացմանը և տեղական արտադրության ապրանքների արտահանմանը նպաստելու համար ՀԿԵ-ն կիրառելու է բեռնափոխադրումների նվազեցման (շտկման) գործակիցները: Դա թույլ կտա պահպանել սակագները միջազգային բեռնափոխադրումների համար 2012 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակի վրա: Հաշվի առնելով բոլոր փոփոխությունները՝ սակագների աճը 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում կկազմի 1%, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 10%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---