Մահացել է Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ Մավր Օհանյանը

Մահացել է Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ Մավր Օհանյանը

PanARMENIAN.Net - Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ Մավր Օհանյանը։ Մավր Օհանյանը սկզբից մինչև հրադադարի պահը մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նա Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հիմնադիրներից և Մոնթե Մելքոնյանի հետ Արցախն ազատագրած հրամանատարներից է: Հայոց բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավակցում է հրամանատարի հարազատներին, մտերիմներին ու մարտական ընկերներին և կոչ է անում արժանի լինել նրա անմար հիշատակին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---