Green Card-ով տարեկան 2000 հայաստանցի է արտագաղթում

Green Card-ով տարեկան 2000 հայաստանցի է արտագաղթում

PanARMENIAN.Net - ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինն այսօր ասուլիսի ժամանակ ԱՄՆ մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման փոփոխված ընթացակարգը ներկայացնելիս անդրադարձել է նաև Green Card-երի վիճակահանությանն ու այն արտագաղթին խթան դիտելու մեկնաբանություններին:

«Green Card-ի վճակահանության միջոցով Հայաստանից ԱՄՆ ներգաղթողների թիվը տարեկան 2000-ից պակաս է: Աշխարհից` ամեն տարի 1 մլն մարդ է օգտվում քարտից: Չեմ կարծում, որ մեծ թիվ է», - ասաց Ջորջ Լինը:

Հյուպատոսը վիճակագրական տվյալներ չներկայացրեց: Փոխարենը նշեց, որ անցած տարվա համեմատ ԱՄՆ ներգաղթող հայաստանցիների թիվն աճել է, բայց մեծ չէ: Նրա խոսքով տասը տարի առաջ ավելի շատ էին գնում, քան այսօր:

ԱՄՆ Սենատում Green Card-ի վիճակահանության վերացմանն ուղղված օրինագծի մասին Ջորջ Լինն ասաց, որ այն դեռ նախնական փուլում է և դեռ քննարկումներ են սպասվում, իսկ թե ինչ որոշում կընդունվի` ոչ ոք չի կարող ասել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---