ԱՅՍՕՐ ՄԱԼԱԲՈՅՈՒՄ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո է մեկնել Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Այսօր Գեւորգ Պետրոսյանը հանդիպել է Հասարակածային Գվինեայի գլխավոր դատախազի հետ, ինչպես նաեւ հանդիպումներ ունեցել այդ երկրի ԱԳՆ-ում եւ արդարադատության նախարարությունում: Այդ հանդիպումների ընթացքում գվինեական իշխանությունների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ օդաչուների հանձնման վերաբերյալ: Այս պահի դրությամբ օդաչուները դեռեւս գտնվում են բանտում: Գվինեական կողմը խոստացել է օրվա ընթացքում նրանց հանձնել Հայաստանի պաշտոնական ներկայացուցչին: Օդաչուների վերադարձի ժամկետները դեռեւս հայտնի չեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---