ՀՀ նախագահը պարգևատրել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի» խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին պատվավոր մեդալով

ՀՀ նախագահը պարգևատրել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի» խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին պատվավոր մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարրգսյանը ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին:

Բորիս Կովալչուկը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, խոսել զարգացման առաջնահերթությունների մասին և քննարկել էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ հետագա համագործակցության ծրագրերը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բորիս Յուրիի Կովալչուկը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հանդիպման ժամանակ Նախագահը Բորիս Կովալչուկին շնորհավորել և հանձնել է պարգևը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---