ՍԴ-ն հետաձգեց Ստյոպա Սաֆարյանի դիմումի ընդունումը

ՍԴ-ն հետաձգեց Ստյոպա Սաֆարյանի դիմումի ընդունումը

PanARMENIAN.Net - Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ այսօր Սահմանադրական դատարան է ներկայացնելու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Իմ և այլ իրավաբանների հաշվարկով՝ պետք է որ դեկտեմբերի 11-ը լիներ ընտրությունների արդյունքների հրապարակմանը (դեկտեմբերի 7-ին է թիվ 1 ԸԸՀ-ն հրապարակել որոշումը եւ հաշվարկը կատարել էին այդ օրը ներառած) հաջորդած 5-րդ օրը: Սակայն ՍԴ-ում ասացին, որ խոսքը վերաբերում է այդ օրվան հաջորդող օրվանից հաշված 5-րդ օրվան, ինչին համապատասխան էլ դիմումը կընդունվի դեկտեմբերի 12-ին:Այսպիսով, դիմումը ՍԴ կհանձնվի դեկտեմբերի 12-ին, տեքստը նույնպես կտարածվի այդ օրը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---