ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ԿԶԲԱՂՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Մարտին Լյուտերի համալսարանի արեւելագետ Յոհաննես Լեպսիուսի անվան արխիվը լի է Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների մասին յուրօրինակ փաստաթղթերով, հայտարարել է Գալլե-Վիտտենբերգում գտնվող Մարտին Լյուտերի համալսարանի պրոֆեսոր Գերման Հոլցը` Potsdaner Neusten Nachrichten կայքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` այդ արխիվում կան Թալեաթ փաշայի 1921 թվականի դատական գործընթացի առնչությամբ սղագրությունը, որը պատասխանել է Հայոց ցեղասպանության համար որպես Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար: Ինչպես նշել է Հոլցը, այսօրվա դրությամբ անհրաժեշտ է արխիվը տեղափոխել Պոտսդամ` Հայոց ցեղասպանության փաստն ամբողջությամբ հետազոտելու համար: Նրա խոսքերով` Պոտսդամում Հայոց ցեղասպանության փաստերի վերլուծությունն ու հետազոտությունը պետք է առաջ գնա Թուրքիայի ճնշմանը հակառակ: Այս առումով նա հիշեցրել է, որ դեռեւս 2000 թվականին Գերմանիայում Թուրքիայի դեսպանն անվանել է Լեպսիուսի անվան արխիվը «պրոպագանդայի եւ ահաբեկչության հայկական կենտրոն»: Գերման Հոլցը հույս է հայտնել պատմական փաստերի հետազոտության հետագա հնարավորության առնչությամբ: «Մոտ ապագայում Թուրքիան պետք է ճանաչի իր պատասխանատվությունը պատմական հանցագործության համար»,- հայտարարել է Հոլցը: Ինչպես նշում է նա, արխիվում պահպանվում են բնագիր փաստաթղթերը, սակայն նա մտադիր չէ աշխատել դրանց հետ, չէ որ, նրա խոսքերով` կան մարդիկ, որոնց ձեռնտու է այդ փաստաթղթերի ոչնչացումը: Լեպսիուսի անվան արխիվում է գտնվում 1919 թվականին հայտված «Հայ ժողովրդի մահվան ընթացքը» գիրքը, որը չի տպագրվել քաղաքական աստառների պատճառով: «Թեման բավականին փափկանկատ է, եւ այն ժամանակվա ոչ մի խոշոր հրատարակություն հաձն չի առել հրատարակել Լեպսիուսի գիրքը»,- ասում է Հոլցը: «Սակայն, արդյունքում, հրեական տպարանը խիզախել է հրատարակել գիրքը Բեռլինի քրիստոնեական «Der Reichsbote» թերթում: Արխիվում պահպանվում են նաեւ Ֆրանց Վերֆելի վեպերը, որոնցում Լեպսիուսի գրածներն օգտագործվել են որպես պատմական աղբյուր: Արխիվը պետք է դեռեւս լրացնի իր պաշարը նոր նյութերով, քանզի Հայոց ցեղասպանության թեման արդիական է մինչեւ Թուրքիայի` ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը»,- նշում է Հոլցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---