Փոլ Մաքքարթնին ժամանակավորապես կհայտնվի «Նիրվանայում»

Փոլ Մաքքարթնին ժամանակավորապես կհայտնվի «Նիրվանայում»

PanARMENIAN.Net - Փոլ Մաքքարթնին կփոխարինի Կուրտ Քոբեյնին Nirvana խմբի վոկալիստի և ֆրոնտմենի դերում «Սենդի« փոթորկից տուժածների օգտին կայանալիք բարեգործական համերգի ժամանակ: Ինչպես գրում է Lenta.ru-ն, այդ մասին գրում է The Sun-ը:

Շոուն տեղի կունենա Նյու Յորքում այսօր, դեկտեմբերի 12-ին: Դա կլինի Nirvana խմբի բասիստ Քրիս Նովոսելիչի և թմբկահար Դեյվ Գրոլի առաջին համատեղ ելույթը Քոբեյնի մահից հետո:

Nirvana-ի երգերի մեծամասնության հեղինակ, վոկալիստ և ֆրոնտմեն Կուրտ Քոբեյնը մահացավ 1994թ. ապրիլի 5-ին: Նա ընդամենը 27 տարեկան էր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---