Թուրքիայի նախկին նախագահի աճյունում թույն է հայտնաբերվել

Թուրքիայի նախկին նախագահի աճյունում թույն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի աճյունում հայտնաբերվել է թույն, սակայն դատաբժշկական փորձաքննությունն այդպես էլ չի հաստատել` արդյոք դա է եղել նրա մահվան պատճառը, չորեքշաբթի օրը հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Արտաշիրիմումն իրականացրած Ստամբուլի դատաբժշկական փորձաքննության զեկույցն ուղորդվել է վերադաս ատյան և Անկարայի դատախազություն, որը չորեքշաբթի օրը պետք է պաշտոնական հայտարարություն կատարի, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:

Օզալի մարմինը արտաշիրիմել են հոկտեմբերին Անկարայի դատախազության որոշմամբ, որն երկրորդ անգամ հետաքննում է նրա մահվան պատճառները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---