«ՀԺ». Երեք տարում Հայաստանը լքել է բնակչության 5 տոկոսը՝ մոտ 160 հազար մարդ13 դեկտեմբերի 2012 - 09:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ միգրացիոն ծառայության երեկ հրապարակւսծ պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանից մեկնել է ավելի քան երկու միլիոն 53 հազար մարդ, իսկ ժամանել է մոտ մեկ միլիոն 981 հազար մարդ: «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը` բացասական սալդոն, կազմել է 71 հազար 374 մարդ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում բացասական սալդոն կազմել է 64 հազար 917 մարդ: Փաստորեն, անցած տարվա համեմատ, մեկնածների և չվերադարձածների թվի աճը երկնիշ է` մոտ 10 տոկոս: Հաշվի առնելով այս դինամիկան` պետք է սպասել, որ ամբողջ տարվա կտրվածքով չվերադարձածների թիվը կկազմի առնվազն 55 հազար մարդ: Անցած 3 տարվա մեկնումների և ժամանումների բացասական սալդոն համադրելով` կստանանք, որ այդ ընթացքում Հայաստանն անվերադարձ լքել է կամ, ավելի պարզ, արտագաղթել է մոտ 160 հազար մարդ, որը ՀՀ բնակչության ավելի քան 5 տոկոսն է»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |