«Ժողովուրդ». Քաղաքապետի պատճառով Եվրոպական բանկը հրաժարվում է գումար տրամադրել Հայաստանին13 դեկտեմբերի 2012 - 10:10 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ իշխանությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հայտնվել են ուշագրավ սկանդալի մեջ: «Բանն այն է, որ Եվրոպական բանկը ժամանակին մոտ 35 մլն դոլար վարկ է հատկացրել Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բարեկարգման համար: Հատկացվել է գումարի կեսը` մոտ 15 մլն դոլարը: Սակայն որոշ ժամանակ անց Եվրոպական բանկը պարզել է, որ գումարները չեն ծախսվում ըստ հաստատված նախագծի. մասնավորապես Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում պետք է կառուցվեր մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքը: Սակայն նույն վայրում կաթողիկոսի նստավայրի կառուցման պատճառով դա չեղյալ է հայտարարվել: Արդյունքում` հիմա Եվրոպական բանկը չի ցանկանում գումարի հաջորդ մասը տրամադրել»,-գրում է թերթը և հավելում, որ Մետրոպոլիտենի ղեկավարությունից մեկնաբանություններ ստանալու փորձերն ապարդյուն են անցել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |