ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանը Հայաստանում անվտանգության տարրերից մեկն է, հայտարերել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար, իշխանական կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է խորհրդարանականը, Հայաստանը շահագրգիռ է ապագայում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հարցում: Հանձնաժողովի ղեկավարը կարեւորում է նաեւ եվրակառույցների կողմից առաջարկված Տարածաշրջանային կայունության մասին պակտի ստորագրումը: Ըստ Շահգելդյանի, Ադրբեջանը այդ տեսակետի հետ լիովին համաձայն չէ, սակայն միջազգային մոտեցումներին համապատասխանող տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հնարավորությունը դրական է ընկալվում համաշխարհային հանրության կողմից: «Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ԵՄ հետ, իսկ ԵԽ-ում այսօր արդեն առավել հաճախ են խոսում անվտանգության ոլորտում ընդհանուր քաղաքականության մասին»,-նկատել է նա: Մեկնաբանելով Վրաստանից ռուսական սպառազինության տեղափոխումը Հայաստան` Մհեր Շահգելդյանը նշել է, որ տեղեկություններ չունի այն մասին, թե սպառազինությունը արդեն սկսել է տեղափոխվել: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այսօրվա դրությամբ չկա հայ-ռուսական պայմանավորվածություն, ըստ որի նախատեսվեր եղած կայանի ընդլայնում, ուժեղացում: «Այս փուլում այն, ինչ որ կա, համապատասխանում է երկկողմ պայմանագրի կետերին»,-ընդգծել է նա: Անդրադառնալով Ադրբեջանի բացասական արձագանքին ռուսական ռազմական տեխնիկան Վրաստանից Հայաստան տեղափոխելու առնչությամբ` հայ խորհրդարանականը նշել է, որ Բաքվի նման արձագանքը սպասելի էր եւ «ավելի շուտ դա քաղաքական հռետորություն է, ոչ թե անվտանգության հետ կապված պատճառներ»:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---