Facebook-ը մտադիր է մոնետարիզացնել իրեն պատկանող Instagram-ը

Facebook-ը մտադիր է մոնետարիզացնել իրեն պատկանող Instagram-ը

PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը մտադիր է մոնետարիզացնել իրեն պատկանող Instagram բջջային ֆոտոծառայությունը, որը գործարկման պահից գործում է առանց գովազդի, հայտնել է Business Insider կայքը Facebook-ի գլոբալ մարքեթինգի գծով փոխնախագահ Քերոլին Էվերսոնի վրա հղումով:

«Ի վերջո մենք կգտնենք Instagram-ը մոնետարիզացնելու միջոցը»,-ասել է Էվերսոնը:

Երբ Instagram-ը ճանաչում ստացավ, ծառայության աքաունթներ սկսեցին բացել նաև այլ ընկերություններ: Facebook-ը կարող է նրանց հատուկ պայմաններ առաջարկել գովազդային նկարներ զետեղելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---