ՄԱԿ-ը Սիրիայում խաղաղապահ առաքելության ծրագիր է նախապատրաստում

ՄԱԿ-ը Սիրիայում խաղաղապահ առաքելության ծրագիր է նախապատրաստում

PanARMENIAN.Net - Վերջին օրեին ՄԱԿ կենտրոնակայանում հաճախակի են դարձել հայտարարությունները Սիրիայում խաղաղապահների ներկայության անհրաժեշտության մասին: ՄԱԿ-ում մշակվում են Սիրիայում խաղաղապահ առաքելության ձևաչափն ու ծրագիրը, եթե ԱԽ-ն որոշում կայացնի միջամտության մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Ենթադրվում է, որ ծայրահեղ դեպքի համար մշակվող առաքելությունը կունենա դիտորդական, ռազմական և քաղաքացիական բաղադրիչ»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Մեկ այլ դիվանագետ հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել են այն երկրները, որոնց զինծառայողները կմասնակցեն խաղաղապահ գործողությանը:

Նոյեմբերի վերջում ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարել է լրագրողներին, որ այս փուլում առաջնային է շուտափույթ հրադադարը, որին աջակցելու համար հարկ կլինի խաղաղապահների ներկայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---