62 սպա ստացել է վաշտի հրամանատարի որակավորում

62 սպա ստացել է վաշտի հրամանատարի որակավորում

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ավարտվել են ՀՀ զինված ուժերի 62 սպաների համար վաշտի հրամանատարի որակավորման եռամսյա դասընթացները: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Որակավորում ստացած սպաների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է սպաների համար որակավորման դասընթացներ կազմակերպելու գաղափարը և կարևորել նման դասընթացների դերը ՀՀ զինված ուժերի սպայակազմի մակարդակի բարձրացման գործում: Սեյրան Օհանյանը հավելել է նաև, որ զինված ուժերում սպաների որակավորման դասընթացների անցկացումը կկրի մշտական բնույթ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---