Փորձագետ. ՀՀ արտաքաին քաղաքականությունը Եվրասիական միության և ԵՄ հարցում պետք է լավ հաշվարկված լինի

Փորձագետ. ՀՀ արտաքաին քաղաքականությունը Եվրասիական միության և ԵՄ հարցում պետք է լավ հաշվարկված լինի

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանը կանգնած չէ ԵՄ-ն կամ Եվրասիական միություն ընտրելու երկընտրանքի առջև,դեկտեմբերի 15-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը: «Անկասկած, այս երկու միությունների միջև մրցակցություն կա, որը հայտնվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, սակայն եթե Հայաստանի առաջ ընտրության անհրաժեշտություն լիներ, ապա դա բացասաբար կանդրադառնար մեզ վրա»,-ընդգծել է նա:

Ինչպես մեկնաբանել է փորձագետը, Եվրասիական միությունը, մասնավորապես` Ռուսաստանը, Հայաստանի կարևորագույն գործընկերն է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հաղորդակցությունը: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: ԵՄ-ն, որպես այդպիսին, այդ ոլորտներում ներկա չէ և Հայաստանի առևտրային գործընկերն է: «Փոխլրացնող քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, իրեն լիովին արդարացնում է»,-ընդգծել է Նարեկ Գալստյանը:

Միաժամանակ Նարեկ Գալստյանը հույս է հայտնել, որ ինտեգրացիոն գործընթացներում, որոնցում ներառված է Հայաստանը, առճակատում չի լինի, ինչպես նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին յուրաքանչյուր փաստաթուղթ հստակ հաշվարկներից հետո ստորագրել: «ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լավ հաշվարկված լինի` հաշվի առնելով այն, թե ինչ շահ կարող է ստանալ Հայաստանը այս կամ այն գործարքից: Այդպես են վարվում նաև մնացած երկրները»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---