ՀՀԿ պատգամավոր. Մրցակցային և ոչ մրցակցային ընտրությունների մասին խոսակցություններն ավելորդ են

ՀՀԿ պատգամավոր. Մրցակցային և ոչ մրցակցային ընտրությունների մասին խոսակցություններն ավելորդ են

PanARMENIAN.Net - Անկախ նրանից, թե ովքեր կառաջադրվեն նախագահական ընտրություններում, կլինեն քաղաքական կենսագրությամբ գործիչներ, թո՝ ոչ, միակ հաղթող և ճիշտ թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Մեր հասարակությունը դա շատ լավ գիտի, և նշանակություն չունի, թե ովքեր կլինեն խաղացողներն ու թեկնածուները: Նույնիսկ ամենահայտնի և ամենաբարձր հավանական թեկնածուների դեպքում հաղթողը լինելու է Սերժ Սարգսյանը»,- ասաց Մարգարիտ Եսայանը: Ըստ նրա՝ մրցակցային և ոչ մրցակցային ընտրությունների մասին խոսակցություններն ավելորդ են: Մագարիտ Եսայանը նկատեց, որ ընտրության գնալիս մեր հասարակությունը պետք է լավ գիտակցի, թե ինչ է ընտրում և ում է ընտրում: «Հասարակությունն ընտրում է քաղաքական գործիչ, այնպիսի անձնավորություն, որը ուժ, հնարավորություն և քաղաքական կամք ունի ՀՀ ներկան և ապագան ավելի լավը դարձնելու: Այսօր այդ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, և բոլորովին կապ չունի՝ ով կառաջադրվի, կլինի քաղաքական դեմք, թե՝ ոչ»,- նկատեց ՀՀԿ պատգամավորը: Նա համաձայն չէ քաղաքագետների այն դիտարկման հետ, թե եթե ընտրությունները չլինեն մրցակցային, ապա նախագահը կլինի ոչ թե ընտրված, այլ «նշանակովի»: «2013-ի փետրվարի 18-ի ընտրությունենրից հետո մենք ունենալու ենք ժողովրդի քվեն ստացած, վստահությունը վայելող ՀՀ նախագահ և նա լինելու է Սերժ Սարգսյանը»,- եզրափակեց նա:

Ավելացնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ ՀՀԿ-ականները քվեարկությամբ միաձայն որոշեցին քալիք նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---