Իրանի իշխանությունները հայտարարել են ևս երկու ամերիկյան անօդաչու թռչող սարքեր որսալու մասին

Իրանի իշխանությունները հայտարարել են ևս երկու ամերիկյան անօդաչու թռչող սարքեր որսալու մասին

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները երկուշաբթի օրը հայտարարել են, որ իրենց հաջողվել է որսալ ևս երկու ամերիկյան անօդաչու թռչող սարքեր բացի ScanEagle սարքից, որի առևանգման մասին իրանական կողմը հայտարարել է ավելի վաղ, հաղորդում է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը` մեջբերելով IRNA գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Ալի Ֆադավիի խոսքով, ամերիկյան անօդաչու թռչող սարքերն առգրավվել են մինչև դեկտեմբերի 4-ին Իրանի կողմից ScanEagle-ը որսալը: Ֆադավին նշել է, որ այս սարքի պատճեններն արդեն օգտագործվում են իրանական զինվորականների կողմից, սակայն մանրամասներ չի հաղորդել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---