Թուրքական արբանյակը կգործարկվի Գոբի անապատում գտնվող տիեզերակայանից

Թուրքական արբանյակը կգործարկվի Գոբի անապատում գտնվող տիեզերակայանից

PanARMENIAN.Net - Երկրի հեռահար զոնդավորման առաջին թուրքական արբանյակը կգործարկվի Գոբի անապատում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից:

Ինչպես հայտնում են ինտերնետ ԶԼՄ-ները, «Գոկթյուրք» արբանյակը ամբողջությամբ մշակվել և արտադրվել է Թուրքիայում՝ բացառությամբ օպտիկական խցիկի, որը ձեռք է բերվել Հարավային Կորեայում:

Գործարկման օրը սահմանվել էր դեկտեմբերի 19-ը, սակայն, հետո այն տեղափոխվեց մեկ օրով եղանակային պայմանների պատճառով, հայտնում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---