Բժշկական հանձնաժողովը կստուգի Մուբարաքի առողջական վիճակը

Բժշկական հանձնաժողովը կստուգի Մուբարաքի առողջական վիճակը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաաթ Աբդալլան կարգադրել է հատուկ բուժհանձնաժողով ստեղծել, որը կստուգի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը և կլուծի Տորա բանտից բուժհաստատություն նրա տեղափոխման հարցը, հայտնել են եգիպտական ԶԼՄ-ները:

Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով անհապաղ Մուբարաքին տեղափոխել ռազմական հոսպիտալ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Թալաաթ Աբդալլան նշանակվեց Եգիպտոսի գլխավոր դատախազի պաշտոնում նոյեմբերի 21-ին նախագահ Մուրսիի հատուկ հրամանագրով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---