Մարիո Դրագի. Տնտեսության վերականգնումը տեղի կունենա 2013-ի երկրորդ կեսին

Մարիո Դրագի. Տնտեսության վերականգնումը տեղի կունենա 2013-ի երկրորդ կեսին

PanARMENIAN.Net - Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին Եվրախորհրդարանի տնտեսական և արժույթային հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ 2013-ին ակնկալում է տնտեսական անկման շարունակություն: Նրա խոսքով, տնտեսությունն աստիճանաբար կվերականգնվի միայն գալիք տարվա երկրորդ կեսին համաշխարհային պահանջարկի ամրապնդման, ճկուն դրամավարկային քաղաքականության և ֆինանսական շուկաներում զգալիորեն մեծ վստահության հաշվին, հաղորդում է «Ռոյթերսը»:

Դրագիի խոսքով, միասնական հսկիչ մեխանիզմը կնպաստի ողջ եվրագոտում բանկային հատվածի նկատմամբ վստահության վերականգնմանը: Այն կօգնի վերածնել միջբանկային և արտասահմանյան վարկերը, ինչը զգալի ազդեցություն կունենա իրական տնտեսության վրա:

Գնաճի մակարդակը գալիք տարի կնվազի և կկազմի 2 տոկոսից պակաս, կարծում է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---