Հայաստանն իր ամանորյա ավանդույթները կներկայացնի Սանկտ Պետերբուրգի տոնավաճառում![]() 18 դեկտեմբերի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում կբացվի ավանդական ամանորյա տոնավաճառ: Այս տարի փառատոնն առաջին անգամ կունենա միջազգային ձևաչափ: 17 երկրներ կներկայացնեն իրենց Սուրբ ծննդյան և ամանորյա ավանդույթները` Հայաստան, Բելառուս, ԱՄՆ, Բելգիա, Կանադա, Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Հնդկաստան, Սլովակիա, Լիտվա, Չինաստան, Ուկրաինա, Թուրքմենստան, Չեխիայի հանրապետություն, Շվեդիա և Շվեյցարիա: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցչություն կունենա իր փայտե տնակը, որտեղ բոլոր զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ երկրների ազգային ծննդյան ավանդույթների հետ, ստանալ նվերներ և համտեսել ազգային ուտեստները: Ծննդյան տոնավաճառի ավանդական իրադարձությունը կդառնա տոնածառների շուկան, իսկ տոնի պարտադիր մասնակիցը` տոնածառը, կվերածվի Ցանկությունների տոնածառի: Դրա վրա կկախվեն որբ երեխաների նամակները` բաղձալի ցանկություններով: 25 օրերի ընթացքում հյուրերը նամակները կվերցնեն տոնածառից և կկատարեն երեխաների երազանքները: Ի դեպ, այնտեղ կգործի սուրբ ծննդյան փոստը: Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել մանկական նկարներով բացիկներ: Այսպիսով, Սանկտ Պետերբուրգը երեք շաբաթով կվերածվի բազմազգ տոնակատարության կենտրոնի: Տոնավաճառն առաջին հերթին ստեղծված է նրա համար, որպեսզի միավորի Ամանորի և Սուրբ ծննդի ռուսական և արևմտյան ավանդույթները` համատեղելով տարբեր ազգությունների մշակույթների լավագույն տարրերը, հաղորդում է tourdaily.ru-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |