Ջրի և հյութի շշերը, կաթնամթերքն ու պաղպաղակը դրոշմապիտակներ կունենան![]() 18 դեկտեմբերի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային Ժողովն այսօր շարունակել է քննարկել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքով` բոլոր փաթեթավորված և տարայավորված ապրանքները պետք է փուլերով դրոշմավորվեն, իսկ կատարվող ծախսերը կփոխհատուցվեն հարկային պարտավորությունների հաշվին: Մի խումբ պատգամավորներ առաջարկում են առաջին փուլում դրոշմապիտակները պարտադիր դարձնել կաթնամթերքի ու պաղպաղակի համար: Հետո հյութերի, գարեջրի և ջրի շշերն էլ պետք է պարտադիր դրոշմապիտակներ ունենան: Դրոշմապիտակի վրա պետք է նշվի ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը, ինչը հնարավորություն կտա նույնականացնել այդ ապրանքն արտադրողին կամ ներմուծողին: Գործող կարգով պարտադիր դրոշմավորվում են միայն ենթաակցիզային ապրանքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |