Գորիսում սոցիալական տուն է բացվել![]() 18 դեկտեմբերի 2012 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր Գորիսում «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակում կառուցված սոցիալական տան բացման արարողությանը: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, նշելով, որ հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Փոխվարչապետը շահառու ընտանիքներին հանձնեց բնակարանների բանալիները: «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագիրն իրականացվում է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից` ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այսօր շահագործված եռահարկ շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2011թ. գարնանը, Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունն այդ նպատակով հատկացրել է 195 մլն դրամ, իսկ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 մլն դրամ: Շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքներ են իրականացվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից` 15 մլն դրամի չափով: Շենքն առաջին հարկում ունի ժամանցի ընդհանուր սենյակ, տարածքը բարեկարգված է և կանաչապատված: Սոցիալական տան շահառու 20 ընտանիքներն ընտրվել են հատուկ հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված են եղել Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության, համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանձնաժողովն ընտրել է ամենակարիքավոր և ամենախոցելի ` սոցիալապես անապահով, վագոն տնակներում բնակվող, այդ թվում նաև փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին: Փոխվարչապետը շնորհավորելով շահառու ընտանիքներին բնակարանամուտի կապակցությամբ` գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքներից: Նա բարձր է գնահատել ծրագրի նշանակությունը` նկատելով, որ այն թույլ է տալիս համատեղ ուժերով ինչ-որ մասով լուծել սոցիալապես անապահով և փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը: Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությանը` արդյունավետ ծրագրի իրականացման համար: Փոխվարչապետը ծանոթացավ նաև մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով Գորիս քաղաքում փողոցների բարեկարգման և նորոգման աշխատանքներին: Մասնավորապես, Ա. Սաթյան փողոցի վերանորոգման համար երրորդ և չորրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ 140 մլն դրամ է հատկացվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |