Պաղեստիցիները պահանջել են գրոհայիններից լքել Դամասկոսի մերձակայքում տեղակայված Յարմուկ ճամբարը

Պաղեստիցիները պահանջել են գրոհայիններից լքել Դամասկոսի մերձակայքում տեղակայված Յարմուկ ճամբարը

PanARMENIAN.Net - Դամասկոսի մերձակայքում տեղակայված Յարմուկի պաղեստինյան ճակատները պահանջել են զինված ծայրահեղականներից լքել փախստականների ճամբարը և այն որպես զինված պլացդարմ չօգտագործել: Ինչպես հաղորդում է «Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը, պաղեստինցիները բանակցում են հրամանատարության հետ և փորձում են հասնել նրան, որպեսզի գրոհայինները դուրս բերվեն այնտեղից, իսկ ճամբարը հայտարարվի «ապառազմականացված գոտի»:

Դաժան մարտեր են ընթանում Արևելյան և Արևմտյան Գուտայի բնակավայրերի շուրջ:

Հալեպում գրոհայինները ինքնաշեն հրիթռներով ռմբակոծում են բնակելի թաղամասերը:

Ծանր մարտեր են ընթանում նաև Համա քաղաքի մերձակայքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---