Հայաստանում կնշվի «Շչելկունչիկ» բալետի ստեղծման 120-ամյակը

Հայաստանում կնշվի «Շչելկունչիկ» բալետի ստեղծման 120-ամյակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ամանորյա տոներին ընդառաջ կներկայացնի համաշխարհային դասական գլուխգործոցներից մեկը` Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտության ամբողջական կատարումը:

Այն նվագախումբը կատարում է անցած տարվանից, սակայն, ինչպես նշում են կազմակերպիչները, այս տարի դեկտեմբերի 18-ին լրացել է բալետի ստեղծման 120-ամյակը: Այս կատարումը նվիրվելու է հենց այդ իրադարձությանը:

Կատարումն ուղեկցվելու է պրոյեկցիայով, որի հեղինակն է Սուքիաս Թորոսյանը, հեքիաթն ընթերցելու է Աննա Միքայելյանը: Համերգին մասնակցելու է նաև «Սպեղանի» մանկական երգչախումբը: Համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---