Մշակույթի նախարարությունը հաշվետու է եղել եկամուտների և պետբյուջե փոխանցած հարկերի մասին20 դեկտեմբերի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության հերթական նիստում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաշվետվություն է ներկայացրել նախարարության աշխատանքի մասին 2012թ. 9 ամսվա ընթացքում, համեմատական ացկացնելով 2011թ. նույն ժամանակահատվածի հետ և ներկայացնելով ոլորտի հեռանկարները: Ըստ նախարարի, պետկառույցի վարույթում գտնվող ոչ առևտրային հաստատություններից ստացված եկամուտը մշակույթի ոլորտում ծառայությունների տրամադրման արդյունքում ավելացել է 55,5 մլն դրամով կամ 11,2 տոկոսով: Ըստ նրա, այլ եկամուտների ծավալն աճել է 17,5 մլն դրամով կամ 15,1 տոկոսով: «Այդպիսով, ընդհանուր եկամուտները ծառայությունների տրամադրումից մշակույթի ոլորտում 2012թ. 9 ամսում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են մոտ 73 մլն դրամով կամ 11,9 տոկոսով»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ չորրորդ եռամսյակի արդյունքներով ակնկալվում է ընդհանուր եկամուտի աճ 338 800 դրամով, իսկ տարեկան կատարողականի ցուցանիշը կգերակատարվի 15,45 տոկոսով: 2012թ. 9 ամիսների տվյալնելով ոլորտում աշխատում է 5 765 մարդ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի 5 649 ցուցանիշի դիմաց: Միջին աշխատավարձը հաշվետու շրջանում կազմել է 64 579 դրամ 2011թ. նույն ժամանակահատվածի 64 525 դրամի դիմաց: Ինչ վերաբերում է հարկային մուտքերին, ապա ըստ ծրագրի, դրանք պետք է կազմեն՝ եկամտահարկի գծով՝ շուրջ 298 մլն դրամ, շահութահարկի գծով՝ 27 մլն դրամ, ԱԱՀ՝ 87 մլն դրամ, պարտադիր սոցվճարումների գծով՝ շուրջ 997 մլն դրամ: Մշակույթի ոլորտի գերակայությունների թվում Հասմիկ Պողոսյանը նշել է էլեկտրոնային տոմսերի ներմուծումը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |