2012-ի նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ավելացել է 4.5 տոկոսով` հասնելով 527.6 մլն դրամի20 դեկտեմբերի 2012 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 527.6 մլն դոլար (214.8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 4.5տոկոսով:Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 6 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 33,5 տոկոս՝ 5 130.7 մլն դոլար (2 060.8 մլրդ դրամ): Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 126.2 մլն դոլար (51.4 մլրդ դրամ)` աճելով 1.3: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն նվազել է 5.8 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-նոյեմբերին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 1 292.2 մլն դոլար (519.1 մլրդ դրամ), աճը՝ 6.7 տոկոս: Ներկրման ծավալը 2012թ. նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.5 տոկոսով`կազմելով 401.4 մլն դոլար (163.4 մլրդ դրամ), իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 6.1 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 3 838.5 մլն դոլար (1 541.7 մլրդ դրամ)` ավելանալով 2.5տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-նոյեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2 546.3 մլն դոլար կամ 1 022.6 մլրդ դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |