ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՎՐԱԶՏՀ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին մեկնելու է Մոսկվա` մասնակցելու ԵվրԱզՏՀ Միջպետական խորհրդին` պետությունների ղեկավարների մակարդակով: ԵվրԱզՏՀ կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզըստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Հայաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան մասնակցելու են ԵվրԱզՏՀ-ն առընթեր դիտորդների կարգավիճակով: Ինչպես տեղեկացնում է ԵվրԱզՏՀ մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվելու են ընդհանուր մաքսային սակագնի ձեւավորման ընթացքը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր, ԵվրԱզՏՀ անդամ-պետությունների համագործակցության կոնցեպցիան արժութային ոլորտում, Ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակ ստեղծվելիս սահմանային գերատեսչությունների փոխգործակցության մասին համաձայնագիրը, ԵվրԱզՏՀ անդամ-պետությունների տնտեսության զարգացման հիմնական մակրոտնտեսականա ցուցանիշների համաձայնեցման կարգը, ԵվրԱզՏՀ միջպետական նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար հատուկ հիմնադրամի միջոցների ձեւավորման եւ օգտագործման կարգի մասին դրույթը: Հունիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում Ռ.Քոչարյանը մասնակցելու է ՀԱՊԿ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզըստանի Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին: Հունիսի 22-ին կայանալու են ՀԱՊԿ անդամ-պետությունների ատգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստերը: ՀԱԽ եւ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու Կազմակերպության անդամ-պետությունների միութենական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ռազմական եւ այլ ոլորտներում ինտեգրաման զարգացմանն առնչվող հարցեր: Ռազմաքաղաքական իրավիճակի մանրակրկիտ հետազոտություն է անցկացվելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եւ դրան հարակից շրջաններում: Հայկական պատվիրակությունը Երեւան կվերադառնա հունիսի 24-ին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---