Երևանում կբացվի hայկական ջազի աստղերի պուրակ

Երևանում կբացվի hայկական ջազի աստղերի պուրակ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, Տերյան 74 հասցեում հայկական ջազի աստղերի պուրակ կբացվի: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց լրատվության պատասխանատու Ռազմիկ Ճրագյանը, պուրակի բացման օրը հանրությանը կներկայացվեն ջազային կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1938-ից 1956թթ. Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադրած և գլխավորած Արտեմի Այվազյանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր և 1956-ից 90-ականների սկիզբը Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանի աստղերը: Նրա խոսքով` հետագայում պուրակը կհամալրվի Ժորժ Ավագյանի և հայկական ջազի մի շարք այլ հանրահայտ երաժիշտների աստղերով:

Պուրակի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանի մշակույթի և գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Պուրակի հարևանությամբ կբացվի նաև Yans Club նոր երաժշտական ակումբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---