Մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը

Մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը

PanARMENIAN.Net - Մեկնարկել է ՀՀՇ 17-րդ համագումարը: Օրակարգում են ՀՀՇ վարչության հաշվետվությունը, համագումարի բանաձևի ընդունումն ու վարչության ընտրությունները: Համագումարին ներկա են ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ պատգամավորն Գագիկ Ջյանգիրյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և այլք:

Համագումարին 40 կազմակերպություններից ընտրվել է 634 պատվիրակ է: Այս պահին տեղի է ունենում նախագահության քարտուղարության, հաշվիչ, մանդատային, խմբագրական հանձնաժողովների կազմումը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---