«Մալիբու» սրճարանի տարածքում բացվել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը

«Մալիբու» սրճարանի տարածքում բացվել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը

PanARMENIAN.Net - Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում , «Մալիբու» սրճարանի տարածքում , ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր` թվով երրորդ տոնավաճառը: Բացմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բնակիչները նախատոնական օրերին գյուղատնտեսական մթերք կարող են գնել հատուկ այդ նպատակով բացված տոնավաճառից: Գյուղատնտեսական տոնավաճառների հիմնական նպատակը գյուղացու եկամտի աճին նպաստելն է, ինչպես նաև` առեւտրի ոլորտում գյուղացի-քաղաքացի շփումը վերականգնելը:

Տոնավաճառի ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն 150-ից ավելի գյուղացիներ` ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները` առևտուրը բարձր մակարդակով իրականացնելու համար: Նրանց տրամադրվելու են անվճար տաղավարներ, կշեռքներ եւ սայլակներ ու անհրաժեշտ այլ պարագաներ: Գյուղատնտեսական երրորդ տոնավաճառը բազմամարդ էր, վաճառքի գները` խելամիտ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երրորդ գյուղատնտեսական տոնավաճառում տաղավարներում շրջելուց հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես նշեց. « Ինչպես խոստացել էինք, այս տարի բացեցինք երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը, որն հնարավորություն է տալիս մայրաքաղաքի բնակիչներին առանց միջնորդի՝ անմիջապես գյուղացուց գնել թարմ մթերք, իսկ գյուղացին էլ` սեփական արտադրանքն իրացնելու լավ հնարավորություն է ստանում»:

Տոնավաճառների արդյունավետության մասին խոսելով` նախարարը նշեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 49 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 876 գյուղացիական տնտեսություններ` 182 գյուղական համայնքներից: Մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 30-40 տոննա գյուղմթերք: Նույն ժամանակահատվածում , «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպվել է 33 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 484 գյուղացիական տնտեսություններ` 140 գյուղական համայնքներից: Տոնավաճառի ընթացքում իրացվել է 10-15 տոննա գյուղմթերք:

«Մալիբու» սրճարանի տարածքում բացված երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի մինչեւ դեկտեմբերի 30-ը՝ ամեն օր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---