Եգիպտոսում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեի երկրորդ փուլը

Եգիպտոսում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի շուրջ  հանրաքվեի երկրորդ փուլը

PanARMENIAN.Net - Եգիպտոսում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլը: Առաջիկա օրերի ընթացքում ընտրական հանձնաժողովը պետք է հաղորդի, թե աջակցել են արդյոք արաբական հանրապետության քաղաքացիները սահմանադրության երկրորդ տարբերակին, հաղորդում է Reuters-ը:

Երկրորդ փուլում քվեարկությունը հիմնականում տեղի է ունեցել երկրի հեռավոր և քիչ բնակեցված շրջաններում:

Նոր տարբերակի առանցքային առանձնահատկությունն այն է, որ դրա հիմքում ընկած են իսլամական իրավունքի նորմերը՝ որպես օրենսդրության հիմնական սկզբունք:

Փորձագետները նշում են, որ հանրաքվեի երկրորդ փուլի արդյունքներով նոր սահմանադրությունը կստանա քաղաքացիների հավանության ավելի մեծ տոկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---