Գերմանիայի ճանապարհներին առատ ձյունը հանգեցրել է բազմաթիվ ավտովթարների

Գերմանիայի ճանապարհներին առատ ձյունը հանգեցրել է բազմաթիվ ավտովթարների

PanARMENIAN.Net - Գերմանիայի մի շարք շրջաններում մերկասառույցը և ձյունը ճանապարհներին հանգեցրել են բազմաթիվ վթարների:

Ինչպես հաղորդել են ոստիկանությունից, միայն Լյուդվիգսլուսթ Պարհիմ շրջանում տեղի է ունեցել 14 ճՏՊ, վնասվածքներ է ստացել հինգ հոգի: Համբուրգում և Շլեզվիգ Գոլշտեյնում տեղի է ունեցել 80 ՃՏՊ, տուժել է երեք հոգի:

Երկրի հարավում և հարավ-արևմուտքում շարունակվող անձրևի պատճառով գետերում բարձրացել է ջրի մակարդակը:

Գերմանական օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ դեկտեմբերի 23-ին երկրի տարածքի մեծ մասում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---