Գրոհայինները Դամասկոսի մոտ հանձնվում են սիրիական զորքերին

Գրոհայինները Դամասկոսի մոտ հանձնվում են սիրիական զորքերին

PanARMENIAN.Net - Գրոհայինները զանգվածային կարգով Դամասկոսի մոտ հանձնվում են սիրիական զորքերին, վկայում է «Ալ Վատան» հրատարակությունը: Նրա տվյալներով, վերջին 72 ժամվա ընթացքում կանոնավոր բանակային զորքերը հզոր հարվածներ են հասցրել ավազակախմբերին Դիյաբիում, Խոջեյրում և Աքրաբում:

Կառավարական զորքերի գրոհի հետևանքով փախուստի են դիմել մայրաքաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Դումայի շրջանի զինված ծայրահեղականները: Դամասկոսում ռազմական աղբյուրը նշել է, որ սիրիական բանակը չի արագացնում տեղանքը մաքրելու գործողությունը և անցկացնում է այն պլանաչափորեն՝ ոչնչացնելով ահաբեկիչների և վարձկանների բազաները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---